News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այսօր` սեպտեմբերի 12-ին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ 2012» ֆուտբոլային մրցաշարի մասնակից թիմերի վիճակահանությունը:

Մրցաշարին մասնակցում են պետական կառավարման 14 գերատեսչությունների թիմեր, որոնք բաժանված են երկու ենթախմբերի` 7-ական թիմերով:

«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը հիմնադրվել է 2009 թվականին: Մրցաշարն անցկացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ, որի կողմից տրամադրում են անհրաժեշտ մարզադաշտերը, մարզագույքը եւ մրցավարական կազմը:

 ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի խոսքերով, ով նաեւ մրցաշարը կազմակերպող աշխատանքային խմբի ղեկավարն է, այս միջոցառումը բացառապես ուղղված է պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը, մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի արմատավորմանը պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում, ինչպես նաեւ աշխատանքային-բարեկամական կապերի ամրապնդմանը:

Նշենք, որ «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարն անցկացվում է 4-րդ անգամ, 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրաված թիմերը պարգեւատրվելու են համապատասխանաբար 600 հազար դրամ, 400 հազար դրամ եւ 200 հազար դրամ պարգեւներով, գավաթներով, մեդալներով եւ մարզահագուստներով, իսկ խաղերը կայանալու են Երեւանի «Փյունիկի», Աշտարակի եւ Աբովյանի մարզադաշտերում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ