News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բեռլինում մասնակիորեն տարհանվել է ԱՄՆ-ի դեսպանատունը` փաստաթղթերի կասկածելի փաթեթի պատճառով: Ընդ որում, լրատվամիջոցներն իրարամերժ տեղեկություններ են հայտնում:

Ինչպես հաղորդում է  Focus-ը, դիվանագիտական առաքելության աշխատակցուհիներից մեկը գանգատվել է բերանում մետաղական համից այն բանից հետո, երբ այցելուից փաստաթղթեր է վերցրել: Նա կանչել է անվտանգության ծառայությանը: Կասկածելի փաստաթղթեր փոխանցած այցելուն դեռ գտնվում է դեսպանատանը:

Nachrichten-tv-ն հայտնում է, որ տարհանումն սկսվել է կասկածելի  փաթեթից հետո: Հրշեջները հայտարարել են, որ կասկածելի փաթեթի ստանալուց անմիջապես հետո 3 մարդ բողոքել են շնչուղիների բորբոքվածությունից: 

Դեսպանատանը վիզաների տրամադրումը ժամանակավորապես կասեցվել է: Շենքը  զննում են քրեագետները եւ հրշեջները:

Ինչպես նշում է «lenta.ru»-ն, ԱՄՆ-ի բեռլինյան դեսպանատանն իրականացվող միջոցառումները կապված են «Իսլամի անմեղությունը» ֆիլմի թողարկումից հետո ամերիկյան դիվանագետների վրա կատարվող հարձակումների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ