News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ խորը վշտով տեղեկացնում է, որ այսօր՝ երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո 61 տարեկանում վախճանվել է «Հայկական երկաթուղի» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը:

Արարատ Վարդանի Խրիմյանը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 21-ին Ախալքալակում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ:

1979-1990 թթ. աշխատել է տրանսպորտի նախարարության համակարգում որպես մեխանիկ, գլխավոր մեխանիկ, գլխավոր ինժեներ:

1991-1994 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:

1991-1996 թթ. զբաղեցրել է Երեւան քաղաքի Էրեբունի շրջանի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը:

1995-1999 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր:

2000-2004 թթ. զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալի- Երեւանի երկաթուղու հարցերով դեպարտամենտի պետի պաշտոնը:

Արարատ Խրիմյանը ղեկավարում էր «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն 2004-2008 թթ:

2008-2012 թթ.՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահի խորհրդատու:

Արարատ Խրիմյանը պարգեւատրված է մեդալներով ՀՀ պետական սահմանների պաշտպանության համար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով, Պատվավոր երկաթուղային նշանով:  

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անձնակազմն ու ղեկավարությունը խորապես ցավակցում են Արարատ Խրիմյանի ընտանիքին եւ հարազատներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ