News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Տի կտո տակո՞յ,  դավայ դոսվիդանիա» նշանավոր հոլովակի հեղինակը, թալիշական թերթի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովը նամանակ  է ուղարկել Բաքվի բանտից, որտեղ նա պատմում է, թե ինչպես եւ ինչի համար է ձերբակալվել` թմրադեղ նետելով:«Ինձ ասել են, որ ես չափազանց շատ եմ  լուսաբանվել եւ հեռուն եմ գնացել»,- գրել է Մամեդովը: Նամակի բովանդակությունը  տպվել է PublicPos բլոգում:

Մամեդովի խոստովանության համաձայն` վաղ, թե ուշ նա սպասում էր, որ այդ «մարդակերները» նման դաժանությամբ իրեն կձերբակալեն: Սակայն«թմրանյութերի» նա չէր սպասում: Իր ձերբակալությունը քաղաքական բանտարկյալը որակել է որպես առեւանգում. հունիսի 21-ին քաղաքացիական հագուստով վեց կամ յոթ մարդ փողոցում հարձակվել են նրա վրա, ծեծել են, ապա խցկել են մեքենան եւ տարել:

Մամեդովին թմրանյութ պահելու մեղադրանք են առաջադրել, սակայն ըստ իրավապաշտպանների, նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ