Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ոստիկանության 27-ամյա ծառայողը ինքնասպանություն է գործել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում ժամը 06.30-ի սահմաններում 27-ամյա Կ Մանուկյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նրա դիակը հայտնաբերվել է տան խորդանոցի հետնամասում: