News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 40-ամյա մի կին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 15.15-ի սահմաններում, Պարույր Սեւակի փողոցի թիվ 4 հասցեի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության  ծառայողները դեպքի վայրից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա Դավիթ Պ.-ին:

Դավիթ Պ.-ն ձերբակալված է:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ