News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հունգարիայում բնակվող հայկական ծագումով երգչուհի Գայա Հարությունյանը կարծում է, որ դեպքերը, որոնք կապված են Հունգարիայից Ադրբեջան Ռամիլ Սաֆարովի արտահանձման հետ, կարող են բացասաբար ազդել ողջ տարածաշրջանի կայունության վրա: Այս մասին նա հայտնել է հունգարական «Lángoló Gitárok» երաժշտական բլոգում տված հարցազրույցում` մենկաբանելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, ինչի արդյունքում Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ինչպես հաղորդում է «Global Voices» կայքը, երգչուհին նաեւ ասել , որ այս դեպքը կարող է ավելի շատ թվով մահերի եւ բռնության նոր ալիքների հանգեցնել: «Կարծես թե քաղաքական որոշ գործիչների համար փողը առավել կարեւոր է, քան սեփական երկրի պատիվը, կամ էլ այլ երկրների հետ հարաբերությունները: Այս դեպքը կարող են բացասաբար անդրադառնալ տարածաշրջանում կայունության վրա», նշել է Գայա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2004 թ-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ սպա Գուրրգեն Մարգարյանին, ինչի համար Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել: Սակայն այս տարվա օգոստոսի 31-ին մարդասպանը Հունգարիայի կողմից արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում են շնորհել: Այս որոշումը ողջ աշխարհի դժգոհությանն է արժանացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ