News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ի զորավարժությունների ընթացքում մասնակիցների հաղորդակցման միջոցը ռուսերենն է: Այդ մասին նշվել է «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում հրավիրված ասուլիսում, որտեղ այսօր` սեպտեմբերի 15-ին, մեկնարկել են «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները:

 «Ռուսերենին տիրապետում է զորավարժությունների ղեկավար կազմը», - ընդգծել է  ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «Իսկ ի՞նչ լեզվով պետք է շփվեն նման զորավարժությունների մասնակիցնեը, առավել եւս, որ լեզվի տիրապետման մակարդակը բարձր է»: Իր հերթին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի վարչության ղեկավար, գեներալ-մայոր Անատոլի Յակովլեւը նշել է, որ հրամանատարական կազմը տիրապետում է լեզվին, սակայն շարքայինների շրջանում որոշ խնդիրներ կան, որոնք դեռեւս նախորդ զորավարժությունների  ընթացքում էին ի հայտ եկել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին մեկնարկած ՀԱՊԿ-ի ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 19-ը: Զորավարժություններին մասնակցում է մոտ երկու հազ. մարդ` Հայաստանից եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից: Նման զորավարժություններին առաջին անգամ մասնակցում են նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ