News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ես չեմ հասկանում Ադրբեջանի ղեկավարության տրամաբանությունը, եւ կարծում եմ, որ ոչ միայն ես, հայտարարել է ուկրաինացի հայտնի գիտնական, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը` Analitika.at.ua-ին մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովի գործը: 

«Պետությունը, ներելով սպանությունը, մեծ պատասխանատվություն է ստանձնում: Ուզում եմ հավատալ, որ Սաֆարովի ներումը չի հանգեցնի ղարաբաղյան հիմնախնդրի սրմանը», - նկատել է գիտնականը:

Ըստ ուկրաինացի գիտնականի` միանգամայն անթույլատրելի է սպանության  քաջալերումը, իսկ  խնդիրը պետք է լուծել մարդկային համընդհանուր արժեքների հիման վրա:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ