News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական  Մարսել եւ Պրովանս քաղաքներում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցի կապակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին: Հավաքվածները հայտնել  են, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա  Օլանդը սեպտեմբերի 18-ին կընդունի նրան, ով Հունգարիայի արտահանձնումից հետո ազատ է արձակել Ռամիլ Սաֆարովին եւ նրան հերոսի կոչում է շնորհել:

Մոտ 200 մարսելցիներին միացել են քաղաքական եւ կրոնական բազմաթիվ գործիչներ: Տեղական իշխանությունների ներկայացուցիչները իրենց խոսքում վրդովմունք են հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ եւ կոչ են արել երկրի նախագահին անել հնարավոր ամեն բան արդարությունը վերականգնելու  համար:

Մասնակիցները կոչ են արել բոլորին մասնակցել սեպտեմբերի 18-ին ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:00) Ֆարնսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ կայանալիք ցույցին:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին ադրբեջանցի սպա Ռամիլ  Սաֆարովը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որից հետո հունգարական դատարանի կողից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ անգլերենի դասընթացներ էին անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին հանձնեց Ռամիլ Սաֆարովին, ում Բաքու հասնելուն պես ներում շնորհվեց եւ նա ազատ արձակվեց: Նույն օրը հայաստանի նախագահի որոշմամբ կասեցվել են դիվանագիտական բոլոր հարաբերությունները Հունգարիայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ