News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը կոչված է  հավերժացնելու ականավոր գործչի անունը, միավորելու տարբեր երկրների գիտնականներին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ելույթ ունենալիս հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մրցանակների հանձնման արարողության ժամանակ:

ՀՀ նախագահը մրցանակները հանձնեց Յան Էյնաստոյին (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա) եւ Իգոր Նովիկովին (Տիեզերական աստղագիտության կենտրոն, Ռուսաստան);

«Վիկտոր Համբարձումյանը ոչ միայն հանճարեղ գիտնական էր, այլեւ բարոյական բարձր կերպարով օժտված մարդ: Հանճարն ու համեստությունը անբաժան են»,- ասաց Ս. Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց մրցանակակիրներին՝ «աստղային երկնքի գաղտնիքների շղարշը մեզ համար փոքր ինչ լուսաբանելու համար»: Ըստ Ս. Սարգսյանի՝ Վ. Համբարձումյանի անվան մրցանակը նաեւ հայ երիտասարդներին ուղղված ուղերձ է՝ «գիտելիքներով զինված եւ միջազգայնորեն մրցունակ մարդ» կերտելու համար:

Մրցանակաբաշխությանը ներկա էր նաեւ հայտնի ամերիկացի տիեզերագնաց-լուսնագնաց Չարլ Հյուգը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ