News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Վրաստանի պատժամիջոցների համակարգում բանտարկյալների կտտանքների գործով ձերբակալվել  է 10 մարդ, իսկ կտտանքների տեսագրությունը վաճառքի է հանվել: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան: ձերբակալվածների թվում են թիվ 8 բանտի տնօրեն Դավիդ Չկադուան, փոխանցում է «ՌՍՆ»-ն:

Ինչպես նշել  է դատախազը, բանտարկյալների նկատմամբ կտտանքների  եւ անմարդկային վերաբերմունքի գործով ձերբակալվել են բանտի տնօրենը, փոխտնօրենը, բանտի անվտանգության պատասխանատուն, բանտի ավագ տեսուչը, օպերատիվ հերթապահը, անվտանգության բաժնի տեսուչը եւ այլն:

Նշենք, որ կտտանքների կադրերը տարածվել են Վրաստանի Ներքին գործերի նախարարության կողմից, սակայն առավել դաժան տեսարաններով ձայնագրությունը ցուցադրվել է  ընդդիմադիր «Մաեստրո» եւ «9 ալիք» հեռուստաընկերությունների  կողմից, վերջինս պատկանում է միլիարդատեր եւ քաղաքական գործիչ Բիձինա Իվանաշվիլու ընտանիքին: Տեսագրությունները հայտնվել են նաեւ սեցիալական ցանցերում, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Միեւնույն ժամանակ Վրաստանի մի շարք քաղաքներում բանտարկյալների հարազատները բողոքի ակցիաներ են կազմակերպել Գլդանի բանտում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Փողոց են դուրս եկել  մոտ 15 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ