News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իռլանդական պարերը նշանավոր են ողջ աշխարհում, այդ թվում, իչպես պարզվել է, նաեւ հայերի շրջանակներում:

Իռլանդական IrishCentral կայքը հարցազրույց է հրապարակել իռլանդական պարերի պարուհի Լիա Ավետիսյանի հետ, ով ծնվել է Հայաստանում, իսկ այժմ բնակվում է Մյունխենում:

«Ես իռլանդական պարերով սկսել եմ զբաղվել 3 տարի առաջ: Ես կարծում եմ, որ իռլանդական պարերը թերապիայի պես բան են: Ես չեմ հիշում, որ դասընթցաներից որեւէ մեկը առանց զվարճանքի եւ ծիծաղի եւ իհարկե առանց վարժությունների  անցներ»,-պատմել է Լիան:

Լիան պարում է գերմանական «Tir na nOg» համույթում եւ ցավում է, որ Հայաստանում դեռեւս իռլանդական պարերի դպրոց  չկա:

«Ես կարծում եմ, որ աշխարհում մեծահասկաների համար նախատեսված ավելի շատ իռլանդական դպրոցներ կբացվեն: Պարերը, ոչ միայն մրցութային են, այլ նաեւ արվեստ են, իսկ արվեստի համար ոչ ոք չի կարող մեծահասակ լինել»,-կարծում է Լիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ