News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Մեկ սխալ քայլ մարդու համար» վերնագրով հոդվածը, որը հրապարակվել է «Ազատություն» (RFE/RL) ռադիոկայանի անգլիական տարբերակի «Transmission» բլոգում.

Ստացվում է, որ Չարլզ Դյուկը կարող է Լուսին գնալ, իսկ Ղարաբաղ` ոչ: Ադրբեջանի  ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ամերիկացի աստղագետի` «Ապոլոն- 16»  առաքելության անդամի մուտքն Ադրբեջան արգելվում է:

Նա եւ շվեյցարացի աստղագնաց Կլոդ Նիկոլիեն, ով հիմա նույնպես անցանկալի անձ է հայտարարված Բաքվում, մասնակցել են  սեպտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում կայացած միջազգային գիտաժողովին` նվիրված առաջին լուսնագնաց Նիլ Արմսթրոնգին:

Ադրբեջանցի պաշտոնյաներն ասում են,  թե ցանկացած մեկը, ով այցելում է Ղարաբաղ` առանց Բաքվի հետ նախնական քննարկումների` ավտոմատ կերպով անցանկալի անձ է հայտարարվում Ադրբեջանի կողմից:

Ընդ որում, Դյուկը 12 լուսնագնացներից 10-րդն է, ով իր առաքելությունը կատարել է 36 տարեկանում` լինելով ամենաերիտասրդ լուսնագնացը:

Դուք կհարցնեք, թե ինչու էր պետք անցկացնել միջազգային գիտաժողովը Լեռնային Ղարաբաղում: Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակար Վլադիկ Խաչատրյանը հարցին պատասխանեց համաժողովի մասնկիցներին հղած ուղերձում. «Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է տիեզերքի ուսումնասիրման երկրագնդի ամենահին վայրերից մեկը, ինչի մասին են վկայում այստեղ առկա հինավուրց աստղադիտարանները: Ոլորտը մեծ զարգացում է ապրել նաեւ 20-րդ դարում, որը կարելի է համարել հայ աստղագիտության ոսկե դարը: Տիեզերքի ուսումնասիրման գործում շոշափելի է նաեւ ծնունդով արցախցի գիտնականների ներդրումը, ինչը մեծ հպարտություն է ներշնչում մեզ բոլորիս»: Սա հնարվոր է մի փոքր չափազանցված լինել, սակայն, ի վերջո, Ղարաբաղը կարող է հարմար վայր լինել տիեզերական գիտաժողովի համար:

Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտում են տասնամյակներ վիճահարույց անկլավի համար,  իսկ 1994 թ-ից գործում է հրադադարի փխրուն ռեժիմը: Այն  հայտնի է որպես հետխորհրդային «սառեցված հակամարտություն»,  իսկ Լուսինը հիանալի հատկանիշ ունի` այն ամենասառը վայրն է մեր Արեգակնային համակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ