News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի է, կատարվում են նախագահների կողմից տրված բոլոր առաջադրանքները: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հայ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:

Սերդյուկովի խոսքով` դեմ առ դեմ ձեւաչափի հանդիպումներ են տեղի ունեցել պատվիրակությունների մասնակցությամբ: Այդ հանդիպումները նա որակել է իբրեւ ոչ վատ. «Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ռուսական 102-րդ ռազմակայանի գործունեությունը, կայանի վերակազմավորման շրջանակում հայկական կողմին 10 օբյեկտների փոխանցումը, քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցությունը, 2012թ. ծրագրի կատարման ընթացքը, 2013թ. նախագծերը:

Փորձագետները պետք է լրամշակեն, ինչից հետո  դրանք մոտ ապագայում կստորագրվեն: Գործընկերությունում հարաբերությունները բարեկամական, ռազմավարական են»: Ռուս նախարարի խոսքով` պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի է, կատարվում են նախագահների կողմից տրված բոլոր առաջադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ