News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարությունը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» ֆիլմը՝ Հայաստանի անկախության ձեռքբերման և կայացման ճանապարհին Սփյուռքի ներդրման մասին:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆիլմն անկեղծ զրույց էր աշխարհի տարբեր անկյուններում հաստատված ու կայացած հայորդիների հետ, մտերմիկ կոչ հայրենիքի ձայնին ականջալուր լինելու:

Ֆիլմը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերմանը նախորդող ժամանակահատվածում աշխարհասփյուռ հայության դերն ու նշանակությունը: Առանձնահատուկ կերպով հիշատակվեցին բոլոր այն անվանի հայերը, ովքեր անցած 20 տարիների ընթացքում նշանակալի ներդրում են ունեցել  անկախ պետականության կայացման ճանապարհին:

Արծարծվում էր այն հիմնական գաղափարը, որ եթե Հայաստանի անկախության ձեռքբերման սկզբնական տարիներին հայկական սփյուռքը մարդասիրական օգնության ու բարեգործական նկատառումներով էր աջակցում հայրենիքին, ապա աստիճանաբար սփյուռքահայ գործիչները հեռանկարային ներդրումներ են կատարում տնտեսության ամենատարբեր ճյուղերում՝ այսպիսով իսկ նպաստելով հայրենական տնտեսական մրցունակության բարձրացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ