News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան, Հայաստանը եւ Ադրբեջանը երկրի դատական համակարգում կին-դատավորների հարցում ամենավատ ցուցանիշներն ունեն, իսկ ամենալավ ցուցանիշը պատկանում էեն այնպիսի երկրների, ինչպիսիք են Սլովենիան, Հունաստանը եւ Ֆրանսիան:

Ինչպես հաղորդում է բրիտանական  «The Guardian»-ը, վկայակոչելով Եվրոպայի Միության հաշվետվությունը, Մեծ Բրիտանիայում պրոֆեսիոնալ կին-դատավորների թվի ցուցանիշը գերազանցում է միայն Ադրբեջանի ու Հայաստանի ցուցանիշներին, որոնք գտնվում են ցուցակի վերջում: Չնայած դատական համակարգի աստիճանական ֆեմինացմանը, ինչը  գրեթե սեռային հավասարության է հասնում`  ողջ մայրացամաքում եւ նրա արեւելյան սահմաններում` Անգլիայում  եւ Ուելսում , դատավորների միայն 23 տոկոսն է կին, իսկ Շոտլանդիայում` 21 տոկոսը:

Կանայք գերակշռում են Սլովենիայում, որտեղ դատավորների 78 տոկոսը կանայք են, Հունաստանում կանայք կազմում են 65 տոկոս, իսկ Ֆրանսիայում նրանց թիվը հասնում է 64 տոկոսի: Հայաստանում կին դատավորների թիվը կազմում է 23 տոկոս, իսկ Ադրբեջանում` 9 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ