News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մի կողմից Ռուսաստանը, իսկ մյուս կողմից ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն շարունակում են մրցակցային պայքարը Հարավային Կովկասում ազդեցության եւ գերիշխանության, եւ առաջին հերթին Հայաստանի դրական վերաբերմունքը շահելու համար։ NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի սեւծովյան-կասպյան տարածաշրջանի ռազվավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Էդուարդ Պոպովը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի եւ դրան հաջորդած, Հայաստանում կայացած ՀԱՊԿ զորավարժությունների հնարավոր կապի մասին հարցին։Ռուսաստանիցի փորձագետը նշեց, որ տարածաշրջանում իրավիճակը թեժանում է. Բաքուն շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, իսկ Իսրայելը սպառնում է Իրանին։

«Միանգամից մի քանի հակամարտության վերսկսման վտանգ է առաջանում, ընդ որում, դրանցից որոշ մասը անցնում է  տարածաշրջանի սահմանը։ Դրանք են Լեռնային ղարաբաղի հակամարտությունը, Իրանի նկատմամբ հնարավոր հարվածները, թուրք-սիրական սահմանի վրա հնարավոր բախումները, քուրդ ապստամբների հնարավոր գործողությունները Թուրքիայի իշխանության դեմ»,- ասաց փորձագետը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի զորավարժությունը նաեւ ազդանշան էր այն մասին, որ Ռուսաստանը հասկանում է կազմակերպության նախաձեռնողի իր դերը եւ դաշնակիցների առջեւ իր պարտականությունները։ Ըստ Պոպովի՝ հաշվի առնելով Հայաստանի վերաբերմունքը շահելու ԱՄՆ եւ Ռուսաստանի ձգտումները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի Երեւան կատարած այցը եւ ՀԱՊԿ զորվարժությունները որոշակի կապվածություն ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ