News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հունգարիայի հայ համայնքը դիմել է երկրի արտգործնախարարությանը` սեպտեմբերի  29 –ին  աշխարհիկ Թուրքիայի առաջնորդ Քեմալ Աթաթուրքի հուշարձանը կանգնեցնելու Բուդապեշտի  քաղաքային իշխանությունների մտադրության կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հունգարիայի հայ ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը:

Նրա խոսքով` դիմումում նշվում է, որ նման արձանի տեղադրումը չի բխում Հունգարիայի շայերից` Սաֆարովի արտահանձնման հետ կապված սկանդալի ֆոնին: Հակոբյանը նաեւ նշել է, որ Հունգարիայի ԱԳՆ-ում խոստացել են պարզել  իրավիճակը: «Մենք մտադիր ենք ամեն ինչ անել` Աթաթուրքի արձանի տեղադրումը թույլ չտալու համար»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ