News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ավստրիայում Հայ Ուսանողական եւ Երիտասարդական Միությունը այսօր՝ սեպտեմբերի 20-ին բողոքի ակցիա է կազմակերպել Վիեննայում Հունգարիայի դեսպանության առջեւ: NEWS.am-ին այս մասին տեղեկացրին ընթերցողները՝ նշելով, որ ցույցին մասնակցել են Ավստրիայում ուսանող հայ երիտասարդներ, ինչպես նաեւ հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցները պահանջել են ներողություն խնդրել` Սաֆարովի արտահանձման գործարքը կազմակերպելու համար, նշել Հունգարայի` որպես վստահելի միջազգային գործընկերոջ վարկանիշի զրոյացման մասին:

Ցույցի մասնակիցները պարզել են «Ամոթ Հունգարիային», «Բարոյականությունը վեր է քաղաքականությունից», «Կեցցե ադրբեջանական կացնի արդարադատությունը» գրություններով պաստառներ:

Անցորդներին բաժանել են անգլերեն եւ գերմաներեն լեզուներով դիմում-

պահանջ` Բուդապեշտում 2004թ. կայացած ողբերգության, Սաֆարովի դատավարության, վերջինիս ս.թ. օգոստոսի 30-ին գաղտնի արտահանձման եւ Ադրբեջանի կողմից մարդասպանի հերոսացման մասին:

Տեքստի վերջում նշվել է, որ Հունգարիան իր սխալն ուղղելու համար Եվրոպական դատարանի միջոցով պարտավոր է հետ կանչել մարդասպանին` պատիժը կրելու շարունակության համար:

Բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների պահանջով ներկայացած դեսպանության աշխատակցին փոխանցվել է դիմումի մեկական օրինակներ:

Ակցիային մասնակցած ընթերցողները տեղեկացնում են նաեւ, որ ակցիային ի պաշտոնե ներկա գտնվող ավստրիական ոստիկանության սպաներն իրենց համակրանքն են հայտնել ցուցարարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ