News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի 2013 թվականի բյուջետային գործընթացին վերաբերող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բլոկի պատասխանատուները:

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել տեղական եկամուտների ավելացման հնարավորություններին, ծախսերի արդյունավետ ծրագրավորման մեխանիզմներին, ինչպես նաեւ բյուջետային ծախսերի պլանավորման գործընթացում բնակիչների հնարավորին մասնակցության ապահովմանը: Մասնավորապես վերջինի մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրների դասակարգման արդյունքում ձեւավորել այն առաջնահերթությունները, որոնք այնուհետ կներառվեն հաջորդ տարվա բյուջեում:

«Մեզ համար առաջնահերթը եղել եւ մնում է մեր բնակիչների համար հարմարավետ միջավայրի ձեւավորումը եւ, ըստ այդմ, հենց նրանց կողմից բարձրացվող խնդիրները դասակարգելով ու դրանց ըստ առաջնահերթության լուծում տալով էլ մենք կապահովենք այն արդյունքը, որն ակնկալվում է մեզանից», - նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով գնումների գործընթացի կազմակերպմանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է դրանց առավել թափանցիկ կազմակերպման կարեւորությունը` շեշտադրելով աշխատանքների մրցույթային գնի եւ որակի համարժեքության ապահովման պայմանն ու դրանք սահմանված ժամկետում կատարելու պարտավորությունը:

Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքից ազատել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետ Հակոբ Բեգլարյանին, ով տրանսպորտի եւ կապի նախարար, նախկին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրն է։

Պետական գնումների գործակալության աշխատանքից խիստ դժգոություն էր հայտնել նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության հետ հանդիպման ժամանակ։

Տպել
Ամենաշատ