News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ցեհափառի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ մեր զավակներին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Անկախության հռչակմամբ մեր ժողովուրդն ընտրեց ազատ ապրելու եւ բարեշեն իր կյանքը կառուցելու դժվարին, բայց եւ արժանապատիվ ճանապարհը: Անկախության պատմությունը նորագույն մեր տարեգրության հրաշապատումն է` հյուսված մեր ժողովրդի արիասիրտ զավակների հավատքով ու տեսիլքով: Անկախությունը Աստծո պարգեւն է ի դիմաց այն զրկանքների ու կորուստների, որոնք մենք կրեցինք Ցեղասպանության եւ խորհրդային աստվածամերժության հալածանքների տարիներին:

Այսօր մենք գոհություն եւ փառք ենք մատուցում Աստծուն, որ անկախության քսանմեկ տարիների ընթացքին արձանագրել ենք բազում ձեռքբերումներ ու հաջողություններ` ունենալով նաեւ դժվարություններ ու ձախողումներ:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հավատում ենք, որ չնայած առկա մարտահրավերներին, պիտի շարունակենք հետեւողական ջանքերով, աննահանջ ոգով զորացնել հայոց պետականությունը` հերոսական նոր էջեր հավելելով մեր ժողովրդի տարեգրությանը:

Աղոթում ենք, որ Աստված  Իր Աջի հովանու ներքո ամուր ու անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց` արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ