News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիգանիսը մտահոգություն է հայտնել հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպանի` Ռամիլ Սաֆարովի  Ադրբեջան արտահանձնման եւ ներման կապակցությամբ:

«Ադրբեջանի կառավարությունը պետք պատասխանատվության ենթարկի Ռամիլ Սաֆարովին: Սաֆարովի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է Հայաստանի եւ Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունների կասեցմանը եւ առավել է սրացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարված հարաբերությունները: Նմանատիպ գործողությունները հակասում են այն ջանքերին, որոնք գործադրվում են տարածաշրջանում լարվածության թուլացման եւ հաշտեցման ուղղությամբ»,-ասվում է Կարիգանիսի հայտարարության մեջ:

Նրա խոսքով, միջազգային կազմակերպությունների անդամները` այդ թվում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն, մտահոգված են այն հանգամանքով. որ այս իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման գործընթացի վրա: «Հետաքրքիր է հատկապես Կանադական կառավարության լռությունը այս հարցում: Ես բազմաթիվ հարցերով սերտ համագործակցույուն են ունեցել հայկական սփյուռքի հետ եւ եղել եմ Հայաստանում: Ես տեղյակ եմ, որ հանրությունը մեծ հետաքրքրությամբ եւ անհանգստությումաբ հետեւում է ստեղծված իրավիճակին»,-նշել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ