News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Շվեդական խորհրդարանի պատգամավորները Սաֆարովի գործով նամակ են ուղարկել Շվեդիայում Հունգարիայի դեսպան Գաբոր Ժենտիվանիին:  

Պատգամավորները նամակում միացել են միջազգային դատապարտմանը եւ մտավախություն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սրացման կապակցությամբ, հայտնում է Շվեդիայի հայկական  ասոցիացիաների խորհուրդը:

Նրանք նաեւ հիշեցրել են, որ Բաքվի գործողություննեըր դատապարտվել են միջազգային կազմակերպությունների կողմից, հատկապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵՄ-ի, Եվրոխորհրդարանի, Եվրոպայի խորհրդի նախագահների, ԵԱՀԿ-ի կողմից, նաեւ հույս են հայտնել, որ հունգարական կառավարությունը  վճռական քայլեր կձեռնարկի Բաքվին միջազգային օրենքները խախտելու մեջ մեղադրելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ