News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն չի պատրաստվում պատասխանել Ադրբեջանի նոտային: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` բողոքի նոտան վերաբերում էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու` սեպտեմբերի 14-ին Մոսկվայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթին:

Ժիրինովսկին մասնավորապես բողոք էր հայտնել «կացնով մարդասպան» Ռամիլ Սաֆարովի արտահանձման եւ ներման կապակցությամբ: Սեպտեմբերի 18 –ին Բաքվում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ էլ նրան բողոքի նոտա էր հանձնվել` Ժիրինովսկու արտահայտությունների հետ կապված, հաղորդում է «Երկրամասը»:

Ժիրինովսկու հասցեին Բաքվում վիրավորական արտահայտություններ էին հնչել, իսկ Լեռնային Ղարաբաղի գոյություն չունեցող «ադրբեջանական համայնքի» նախագահ Բայրամ Սաֆարովը նրան համարել է ողջ թուրքական աշխարհի թշնամի:

«Ես եկել էի համերաշխություն հայտնելու բոլոր հայերին: Նման գործողությունները ես հրեշային եմ համարում, երբ մարդասպանին ազատ են արձակում, պարգեւներ տալիս եւ համարյա տոն սարքում»,-հայտարարել էր Ժիրինովսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ