News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Կոնգրեսական Ադամ Շիֆը սեպտեմբերի 21-ին` անկախության տոնի առթիվ շնորհավորել է հայերին` հայերենով ասելով  «Ուրախ անկախության օր»:

Իր ուղերձի մեջ նա հայտնել է, որ հայ ազգի անկախության ճանապարհը հեշտ չի եղել, սակայն ժամանակը ապացուցել է, որ «հայերը կարողանում են գոյատեւել` հաղթահարելով օտարերկրյա տիրապետությունը եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:

Նա նաեւ ընդգծել  է  Քալիֆորնիայի եւ բոլոր նահանգների  հայ համայնքի  կարեւոր դերը:

«Բազմաթիվ տարիների ընթացքում ես պատիվ եմ ունեցել աշխատել հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջ դրվի մեր կառավարության ողբերգական անհաջողությանը, ընդունվի Հայոց Ցեղասպանությունը, արդար փոխհատուցում տրվի Եղեռնի զոհերին, ինչպես նաեւ օգնել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին», ասվում է ուղերձի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ