News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 22-ին, ժամը 10.30-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը մեկնեց Վրաստան` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների փրկարարական թիմեր, ՄԱԿ-ի եւ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ թիմի կազմում ընդգրկված է 54 մարդ (քաղաքային որոնողափրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական, քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի ջոկատներ, պարամեդիկներ եւ շնաբաններ)։ Մեր թիմը, որը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, «Ջորջիա 2012»-ին կներկայանա հրշեջ-փրկարարական համապատասխան տեխնիկայով ու սարքավորումներով։

Հայ փրկարարներին Վրաստան ճանապարհելու արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը։ Բարի ճանապարհ ու հաջողություն մաղթելով փրկարարներին` նախարար Ա. Երիցյանն ասաց.

- Մենք շատ ենք կարեւորում նման միջոցառումները, որովհետեւ, ինչպես գիտեք, որեւէ երկիր խոշոր աղետի դեպքում չի կարող ինքնուրույն ու միայնակ դիմակայել դրան: Ուսումնավարժությունների ժամանակ փրկարարները կատարելագործում են իրենց հմտությունները, սովորում օտար երկրում առանց խոսքի միմյանց հասկանալ ու համակարգված աշխատել: Բոլոր միջազգային ուսումնավարժությունների ընթացքում մեր փրկարարների մասնագիտական պատրաստվածությունն արժանացել է բարձր գնահատականի: Ես վստահ եմ, որ այս անգամ եւս մեր փրկարարներն իրենց կդրսեւորեն լավագույն ձեւով»:

Ուսումնավարժության հիմնական նպատակներն են`

1. բարելավել երկրների միջեւ համագործակցությունը` աղետների հետեւանքների վերացման ժամանակ.

2. հզորացնել միջազգային աջակցության ստացման եւ միջազգային փրկարարական թիմերի մասնակցությամբ հետեւանքների կառավարման գործողությունների արդյունավետ կազմակերպման եւ համակարգման կարողությունները,

3. նպաստել հարեւան երկրների սահմանամերձ համագործակցությանը,

4. զարգացնել միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցությունը եւ համակարգումը:

«Ջորջիա 2012» դաշտային ուսումնավարժության սցենարի համաձայն` Վրաստանի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել պայմանական ուժեղ երկրաշարժ, եւ տարբեր երկրներից որոնողափրկարար թիմեր շտապել են օգնության:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նշեց, որ օգտվելով նրանից, որ ուսունավարժությունը կազմակերպվում է հարեւան երկրում, որոշվեց ներկայանալ ավելի մեծ կազմով եւ կատարելագործման հնարավորություն տալ ավելի մեծ թվով փրկարարների:

- Մեր փրկարարները միշտ էլ աչքի ընկել մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, եւ հիմա էլ պատրաստ են պատշաճ կերպով իրականացնել իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ