News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը կարող է մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը, որ տեղի է ունենալու փետրվարի 12-14-ը Երեւանում, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես հայտնում է ըմբշմարտի աշխարհի գավաթի խաղարկությանը ԶԼՄ-ների հետ աշխատանքի պատասխանատու Էդուարդ Քալանթարյանը, Հայաստանն արդեն պաշտոնական հրավեր է ուղարկել Ադրբեջան:

Նշենք, որ մեր հավաքականի մրցակիցներն են լինելու Հունաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Իրանի եւ Կուբայի ըմբիշները: Այդ մարզաձեւից նման խոշոր մրցաշար Հայաստանում առաջին անգամ է կայանալու:

Ինչ վերաբերում է մրցաշարին ադրբեջանական կողմի մասնակցությանը, այդ հարցում հստակություն կմտցվի ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ