News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փորձաքննությունը ցույց է տվել, որ օգոստոսին Տվերում հայտնաբերած մարմնամասերը պատկանում են Միխայիլ Կրուգի մարդասպանին: Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտնում է Life News-ը: Տվերի մարզի քննչական կոմիտեի աղբյուրը հաստատել է, որ դրանք իսկապես պատկանում են Վեսելովին: 

Օգոստոսի սկզբին լուր էր տարածվել, որ  Տվերի մարզում իրավապահները հայտնաբերել են 1973 թվականին ծնված քաղաքացի Վեսելովի կմախքը, որն իբր մասնակցել էր հայտնի երգչի սպանությանը: Իսկ հետո նրան էլ էին գլխից կրակել: 

Վեսելովը, որը կորել էր 2003 թվականին,  քրեական հեղինակություն «Լոմի»` Ալեքսանդր Կոստենկոյի հանցախմբի անդամ էր, որն սպանվել էր 2006 թվականի սեպտեմբերին` Կալինինի շրջանում:

 «Կոմսոմոլսկայա պրավդան» հիշեցնում է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն անմիջապես հայտարարել էր, որ երգիչ Միխայիլ Կրուգի սպանությանն իբրեւ թե  հանցակից մարդասպանի մարմնամասերի հայտնաբերման լուրը, որը տարածել են լրատվամիջոցները, իրականությանը չի համապատասխանում»:

Եւ ահա` նոր շրջադարձ: Թերթը փորձել է ճշտել տեղեկատվության հավաստիությունը: Պատասխանել են, որ «քննության շահերից ելնելով` ոչ մի մեկնաբանություն չի տրվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ