News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կառավարությունը  հավանություն է տվել Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման դրույթների մասին ռուս-հայկական արձանագրության նախագծին: Այդ մասին հաղորդել է ռուսական կառավարության մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է բանակցություններ վարել հայկական կողմի հետ եւ պայմանավորվածության գալու դեպքում ՌԴ  կառավարության անունից արձանագրություն ստորագրել`առանց  դրանում սկզբունքային փոփոխություններ կատարելու, նշվում է հաղորդագրությունում:

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին արձանագրությունը բաղկացած է 30 կետից, ընդ որում, դրանցից 10-ը արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո պետք է ընդունման-հանձնման ակտով փոխանցվեն Հայաստանին, հայտնում է rbc-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ