News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը այսօր` սեպտեմբերի 26-ին` Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը, դեպի Եռաբլուր երթ է կազմակերպել`հարգելու նրա հիշատակը (ֆոտոռեպորտաժ):

Երթի մասնակիցները «Ո՞ւր է արդարությունը», «Ստել՝ նշանակում է դադարել մարդ լինելուց», «Ոճրագործ» եւ այլ գրություններով պաստառներով շարժվել են դեպի Եռաբլուրի եկեղեցի, որտեղից էլ այցելել են Գուրգեն Մարգարյանի շիրիմին եւ ծաղիկներ դրել:

Միջոցառման ժամանակ ելույթներ են ունեցել երթի մասնակից կառույցների ներկայացուցիչները, այդ թվում՝ «Գուրգեն Մարգարյան» հ/կ-ի նախագահը, նրա անվան թիվ 94 ավագ դպրոցի տնօրենն ու սաները, հասարակական, քաղաքական գործիչներ եւ այլն: Ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի չեմպիոն Ժոռա Հովհաննիսյանը, ով ընդամենը 3 օր առաջ է վերադարձել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտից եւ 10-րդ անգամ դարձել չեմպիոն, իր ոսկե մեդալը նվիրել է Գուրգեն Մարգարյանի մորը, ով եւս ներկա էր հավաքին:

Նշենք, որ Գուրգեն Մարգարյանը ծնվել է 1978թ. սեպտեմբերի 26-ին Երեւանում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մնացել է զինված ուժերում եւ դարձել Հայաստանի Հանրապետության ԶՈՒ սպա։

2004 թվականի փետրվարին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին, որի ժամանակ էլ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց Մարգարյանին։

Դրանից հետո հունգարական դատարանի կողմից նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման:  Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ