News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունգարիայի իշխանությունները անհանգստանում են այն ճնշումից, որին ենթարկվում են մեր կողմից, մասնավորապես՝ մի կողմից՝ տարբեր դիվանագիտական շրջանակներում, միջազգային կազմակերպություններում Հունգարիայի համար ստեղծված ոչ ցանկալի վիճակը, մյուս կողմից՝ հասարակական կարծիքը Հունգարիայի իշխանությունների մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ հեղոփախական դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Իրենք փորձում են գտնել ձեւ, որ այս հարցը փակեն, պարզ է, որ այս հարցը, սակայն, այդքան արագ փակվելու խնդիր չէ: Չեմ հասկանում, երբ մեր արտգործնախարարությունը ասում է, թե Հունգարիայից սպասում են կոնկրետ քայլեր: Քայլեր պետք է անեն, որ հասկանանք, որ Հունգարիայի իշխանությունները զղջացել են, դրանք պետք է այնքան համարժեք լինեն, հատկապես՝ Արցախի հարցում, պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը»- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հնարավոր հանդիպմանը՝ Կիրո Մանոյանը նշեց, որ դրանից առաջ նախեւառաջ պետք է կայանա երկու արտգործնախարարների հանդիպումը, որը սակայն հարցականի տակ է:

«Ինչի՞ մասին պետք է խոսել պետության հետ, որ նման քայլերի է գնում: Նախագահների հանդիպմանը երկար պետք է սպասել, գնալ ի՞նչ խոսել Ալիեւի նման նախագահի հետ»,- ասաց նա: Բանակցային գործընթացի ձեւաչափը փոխվելու վերաբերյալ էլ նա նշեց, որ դա շատ արագ չի լինի: Նրա կարծիքով՝ զբաղվելով ղարաբաղյան հակամարտության խնդրով ավելի քան 20 տարի՝ ԵԱՀԿ-ն ցույց է տվել եւ հասկացել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ փորձել փոխել այդ ամենը, նշանակում է՝ քսան եւ ավելի տարիներ, որ նոր ատյանը գա եւ հասկանա այս ամենը:

Կիրո Մանոյանի խոսքով՝ Հունգարիայի իշխանությունների կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին եւ ներում շնորհելը մեծ հարված հասցրեց բանակցային գործընթացին, ապակայունացման հնարավորությունը մեծացավ, ինչի համար պատասխանատու է նաեւ Հունգարիայի իշխանությունը, որը պետք է քայլեր ձեռնարկի իրավիճակը շտկելու համար:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ