News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններն արդեն վաղուց չեն տարվում: Այդ մասին սեպտեմբերի 27-ին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը, հայտնում է Trend-ը:

Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբը պարբերաբար տարբեր մակարդակով հանդիպումներ է անցկացնում: Սակայն կոնկրետ ղարաբաղյան հարցերի կարգավորման բանակցություններ` միասնական թիմով, ամենօրյա հիմունքներով, տեղի չի ուենում: Նա նաեւ նշել է, որ, իհարկե, համանախագահների այցերը անարդյունք չեն կարող լինել. «Յուրաքանչյուր այցի ընթացքում, գալով Ադրբեջան, նրանք լսում են մեր դիրքորոշումը: Հետո, գնալով Հայաստան, այնտեղ էլ են ինչ-որ բան լսում: Հետո ասում են, որ միջազգային կազմակերպություններում, ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում քննարկումները կլինեն շարունակական, եւ քանի որ այս հարցում ոչ մի առաջընթաց չկա, վակուումը լրացնելու համար նրանք խոսում են վստահության ձեռքբերման միջոցառումների մասին: Ադրբեջանը որոշ նախաձեռնություններ արել է, բայց Հայաստանը մերժել է»:

Բացի այդ, նշել է նա, համանախագահների որոշ հայտարարություններ «իրավիճակին չեն համապատասխանում»: «Երբ Ադրբեջանը ԼՂ-ի ադրբեջանցիների եւ նրանց հայ հարեւանների միջեւ երկխոսություն առաջարկեց, հայկական կողմը մերժեց: Այդ պատճառով ես այստեղ սպեկուլյացիա  եմ տեսնում ոչ միայն հայկական, այլեւ հենց համանախագահների կողմից», - ասել է Ազիմովը: Նրա խոսքով` «պետք է իրականությանը համապատասխան առաջարկներ արվեն եւ իրագործվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ