News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամբողջովին հարգում եմ հայերի դիրքորոշումը եւ զայրույթն արտահայտելու իրավունքը՝ կապված Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի ներման եւ հերոսացման հետ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին Երեւանում հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով հայ լրագրոողների հարցերին (ֆոտոռեպորտաժ):

Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ ինքը խոր ափսոսանք է ապրում այն վնասի համար, որ Սաֆարովի ներումը  եւ փառաբանումը հասցրել են խաղաղության գործընթացին: «Մեզ համար կարեւոր են արժեքների վրա հիմնված փոխհարաբերությունները, միեւնույն ժամանակ կոչ եմ անում զսպվածության՝ բառերի եւ գործողությունների մեջ»,- ասաց Շ. Ֆյուլեն:

Նա կոչ արեց նաեւ ջանքերը կենտրոնացնել կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ, քանի որ այդ պարագայում միայն Հայաստանը կարող է իրացնել իր հսկայական պոտենցիալը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ