News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կօգնի զարգացնել զբոսաշրջային ոլորտը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 27-ին,  հայտարարվել է հայ-ռուսական համատեղ առաջին գիտա-զբոսաշրջային արշավին նվիրված մամուլի ասուլիսում:

Պատասխանելով այն հարցին, թե ապագայում նախատեսվում է արդյոք ներառել ԼՂՀ-ի տարածքը, Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանը հիշեցրել է, որ զբոսաշրջությունը զարգացնելու համար անհրաժեշտ է զբոսաշրջային պաշարների կադաստր:

«Մեր գլխավոր նպատակներից մեկը այդ կադաստրը կազմելն է, իմանալ, թե ինչ ներուժ ունենք: Շատերն են ցանկանում այցելել եւ այցելում են Լեռնային Ղարաբաղ, այդ թվում արտասահմանյան հյուրերը: Սակայն այնտեղ չկան զբոսաշրջային մշակված եւ սահմանված երթուղիներ: Մենք պետք է այդ ամենն անենք եւ ներկայացնենք:  Այնուհետեւ պետք է սկսել զբոսաշրջային ընկերությունների միջոցով  ուղեգրերի վաճառքը, Ղարաբաղի երթուղիների գովազդումը: Դա կօգնի աշխատատեղեր ստեղծել», - նշել է Մինասյանը:

Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ հստակ ժամկետներ դեռեւս չկան:  «Մարդկանց, հատկապես երիտասարդության հոսքը կլուծի բոլոր հարցերը, այդ թվում` ճանաչման», - նշել է Ռոբերտ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ