News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  ընդունել է Ռւսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

Ինչպես NEWS.am-ին հաղորդել են ՌԴ-ի դեսպանատնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանում կայանալիք Միջտարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական երկրորդ ֆորումի հարցերը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-13-ին: Նախագահ Ս. Սարգսյանը իր աջակցությունն է առաջարկել  Ռուսաստանի Դաշնության ենթակառույցների եւ Հայաստանի Հանրապետության շրջանների միջեւ  միջտարածաշրջանային կապերի զարգացման գործընթացին:

Քննվել են նաեւ  տիեզերքի ուսումնասիրության ռուսական ծրագրերին Հայաստանի մասնակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաեւ մշակութային եւ մարդասիրական համագործակցությանը, մասնավորապես`միջոցառումների անցկացման վերաբերյալ, որոնք կընդգրկեն   ընդհանուր պատմության պատմական տարեթվերը, ինչպես նաեւ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք հերթական Ռուսական օրերի  կազմակերպումը:

Զրույցին մասնակցել է նաեւ դեսպանատան խորհրդականը եւ Հայաստանում Ռուսհամագործակցության ղեկավար Վ.Վ . Կրիվոպուսկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ