News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը համամիտ չէ Ղարաբաղի վերաբերյալ փոխարտգործնախարարի գնահատականներին:

«Հանձնվել չի կարելի, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միայն խաղաղ ճանապարհ գոյություն ունի», - լրագրողներին ասել է  Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը`մեկնաբանելով ադրբեջանցի մի շարք պաշտոնյաների խոսքերն այն մասին, թե բանակցային գործընթացը հասել է փակուղու: Այդ մասին հայտնում է «ԱՊԱ»-ն:

Նա հիշեցրել է, որ բանակցային գործընթացին անմիջականորեն ներգրավված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համաախագահը. «Ես իմ կողմից կհամագործակցեմ համանախագահների եւ ադրբեջանական կողմի հետ` բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու համար»:

 «Բանակցությունների բացակայության մասին» երեկ հայտարարել էր Ադրբեջանի  փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Հաճախ եմ մամուլում տեսնում  «բանակցություններ» բառը ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Բայց բանակցությունների մասին խոսք վաղուց չի գնում»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ