News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը հիստերիաներից եւ մտորումներից հետո որոշել է նույնպես օդանավակայան կառուցել Ղարաբաղում: Խոսքը, իհարկե, ոչ թե Լեռնային, այլ Դաշտային  Ղարաբաղի մասին է:

Օրիգինալ գաղափարը հնչեցվել է Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Զբոսաշրջային R&R ընկերության ղեկավար Ռուստամ Ահմեդովը հայտնել է, որ Ադրբեջանը «նպատակահարմար է գտնում սկսել տարածաշրջանում միջազգային օդանավակայանի կառուցումը»:

Ինչպես փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ահմեդովը նշել է, որ միջազգային մակարդակի օդանավակայաններ արդեն գործում են երկրի մի շարք քաղաքներում եւ նմանի բացակայությունը Ղարաբաղում լուրջ խնդիր է: Ադրբեջանական կողմին ոչ բնորոշ կառուցողական մոտեցում  ցուցաբերելով` Ահմեդովը առաջարկել է, որպես հայերի ծրագրերին պատասխան, սկսել օդանակավակայան կառուցել Աղջաբեդիում: Նրա խոսքով, դա կնշանակի բազմաթիվ աշխատատեղերի ստեղծում, կօգնի դաշտավայրային Ղարաբաղում միջազգային մակարդակի տարբեր միջոցառումների կազմակերպում:

Հշեցնենք, որ Ստեփանակերտի միջազգային օդանավակայանը նախատեսվում է գործարկել մոտակա օրերս: Նորությունը հերթական անգամ ադրբեջանցի պաշտոնյաների ընկճախտի պատճառ է դարձել, ովքեր Ստեփանակերտի օդանավակայանի ամեն մի հիշեցման դեպքում հանդես են գալիս նման գործելաոճի անընդունելիության եւ հայկական ինքնաթիռները կործանելու հայտարարություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ