News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու հետ կապված հարցերը առայժմ չեն կարող փակված համարվել: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժոլտ Նեմետը:

Ինչպես հայտնում է հունգարական MTI լրատվական գործակալությունը, Nepszabadsag թերթի հետ հարցազրույցում Նեմետն ընդգծել է, որ պաշտոնական Բուդապեշտի որոշումը «բազմաթիվ հետեւանքներ եւ խնդիրներ է առաջ բերել», այդ թվում` Հայաստանի հետ լարվածություն: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ  վստահության լուրջ կորուստ կա»` հավելելով, սակայն, որ դրա հիմքում ընկած է «մեծ թյուրիմացությունը»:

Պետքարտուղարը վստահեցրել է, որ Հունգարիան բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար: Ըստ նրա`հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Երեւանի հետ պաշտոնական հարաբերությունների վերականգնումը «իրատեսական նպատակ է»:

Նեմետը նաեւ վստահեցրել է, որ Սաֆարովի արտահանձնման դիմաց Հունգարիային «ոչ մի ուղղակի փոխհատուցում» չի տրվել: Նա նաեւ նշել է, որ «Ադրբեջանը կարեւորագույն գործընկեր է ոչ միայն Հունգարիայի, այլեւ Եվրոպայի համար»,  քանի որ  «հարուստ է նավթով եւ գազով, եւ այն Եվրոպա էներգամատակարարման տարանցիկ այլընտրանքային ուղի դառնալու  ներուժ ունի»:

Ըստ պետքարտուղարի` Ադրբեջանի կողմից Սաֆարովի ներումը բացասական ազդեցություն չի ունենա հունգարա-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների վրա, չնայած որ այն հետք է թողել հունգարական կառավարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ