News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ամերիկյան poltico.com կայքը կազմել է 2012թ. ԱՄՆ նախընտրական արշավի 25 ամենատպավորիչ ու տարօրինակ տեսահոլովակների վարկանիշը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ կոնգրեսմենի թեկնածու Ջո Վյուրցելբախերի տեսահոլովակը: Վյուրցելբախերը, ով հայտնի է նաեւ «ջրմուղագործ Ջո» անունով, տեսահոլովակում դեմ է հանդես գալիս զենքի վերահսկողության մասին օրենքին: Տեսանյութում նա պնդում է, որ 1911թ-ին Թուրքիայում բնակչության զինաթափումը հանգեցրեց 1915-ին Հայոց ցեղասպանության, նույնը եղավ նաեւ Հոլոքոստի ժամանակ:

Նշենք, որ poltico.com-ի կազմած վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցությունից թեկնածու Թիմ Փոլենտիի տեսանյութը: Փորձագետների կարծիքով, տեսանյութն ավելի շատ նման է գեղարվեստական ֆիլմի թրեյլերի, քանի նախընտրական տեսահոլովակի:

Երրորդ տեղում հայտնված տեսահալովակը պատկանում է կոնգրեսականի թեկնածու, Հանրապետական Ռոջեր Ուիլիամսին: Նա էշերին է փորձում բացատրել Օբամայի քաղաքականության խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ