News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ունեցած ելույթից հետո իր տպավորությունները կիսեց լրագրողների հետ (ֆոտոռեպորտաժ):

«Նիցշեն ասել է, երբ չեն բավականացնում բառերը, սկսվում է երաժշտությունը»: Իմ երաժշտությունը Հայաստանի նկատմամբ սիրո արտահայտություն է: Ես լինում եմ աշխարհի տարբեր երկրներում, սակայն այն ջերմությունը, որով ինձ ընդունում են այստեղ` աննախադեպ է: Ընդ որում, դա վերաբերում է  ինչպես հանդիսատեսին, այնպես էլ բարձրաստիճան անձանց. նախագահ Սարգսյանը ինձ Պատվո մեդալ շնորհեց, առաջին տիկինը հարշալի ընդունելություն կազմակերպեց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում»:

Նշենք, որ Երեւանի պետական կոնսերվատորիան Կիսինին շնորհել է պատվավոր պրոֆեսորի  եւ ակադեմիկոսի կոչում, նրան հանձնվել է Բեթովհենի անվան արծաթե  մեդալ եւ Նանսենի անվան հիմնադրամի մեդալ:

Կիսինն առաջին անգամ Հայաստան է այցելել 1984թ-ին, իսկ 1988. երկրաշարժից հետո նա բազմաթիվ բարեգործական համերգներ է կազմակերպել` գումարները փոխանցելով  երկրաշարժից տուժածներին: Այդ ժամանակ էլ նրան հանձնվել է Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչում: Այս այցի ընթացքում եւս նա այցելել է քաղաք եւ իր երաժշտական դպրոց` Շոպենի երկու վալս կատարելով երեխաների համար ու  հագանքի տուրք մատուցելով երկրաշարժի զոհերի հիշատակին:

Հայկական երաժշտության հետ Կիսինին կապում է իր պատմությունը, որը ոչ պակաս հուզիչ է. 1988թ-ին երիտասարդ երաժիշտը «բիսերի» ներքո  կատրել էր Բաբաջանյանի էլեգիան` որպես աջակցություն երկրաշարժից տուժած հայերի: «Ես կատարում էի Բաբաջանյանի երաժշտությունը, որպեսի հայ ժողովորդի «ցավը տանեմ»,-ասում է նա:

Հայերի նկատմամբ Եվգենի Կիսինի վերաբերմունքը միայն խոսքերով չէ: Ասուլիսից հետո նա այցելեց Ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:

Երեւանում մենահամերգի ողջ հասույթը նա կփոխանցի «Պարգեւիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն օգնում է  քաղցկեղով հիվանդ երեխաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ