News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռամիլ Սաֆարովի գործը իրական մարտահրավեր է այն արժեքների նկատմամբ, որոնց հետեւում է Եվրոպայի  խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը: Այս մասին հոկտեմբերի 1-ին մեկնարկած  ԵԽԽՎ-ի աշնանային նիստում  իր ելույթում հայտնել է կազմակերպության ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնը:

«Մեր քաղաքական մոդելի հիմքում ընկած է արժեքների եւ չափորոշիչների միասնությունը  եւ մենք մեզ վրա դրանով առաջնորդվելու պարտականություն ենք վերցրել: Մեր համագործակցությունը փոխադարձ վստահության եւ բարի կամքի վրա է հիմնված: Ահա, թե ինչու Սաֆարովի գործը, իմ կարծիքով, լուրջ մարտահրավեր է այն արժեքների նկատմամբ, որոնց մենք հետեւում ենք  այս կազմակերպությունում»,-հայտնել է Մինյոնը, ավելացնելով, որ  տվյալ հարցը պետք է քննարկվի աշնանային նստաշրջանի շրջանակներում:

«Պարոն Սաֆարովի կողմից իրականացված հրեշավոր հանցագործության փառաբանումը անընդունելի է, եւ ես խորապես ցավում եմ այն բանի համար, որ հացագործը ներման է արժանացել Եվրոպայի խորհրդի կողմից մշակված այն իրավական գործիքների օգնությամբ, որոնք ուղղված են իրական «մարդասիրական նպատակներին», ավելացրել է ԵԽԽՎ-ի ղեկավարը:

Օրակարգի քննարկման ընթացքում որոշվել է, որ Սաֆարովի հարցը քննարկվելու է դեբատների ժամանակ` հոկտեմբերի 4-ին:

2004 թ-ի փետրվարին Բուդապեշտում  ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի  շրջանակներում ընթացող անգլերեն լեզվի դասընթացի մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը փետրվարի 19-ի գիշերը կացնահարել է նույն ծրագրի մասնակից հայ սպա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս քնած է եղել: 2006 թ-ի ապրիլի 13-ին հունգարական դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման է դատապարտել` մոտակա 30 տարիների ընթացքում առանց ներման իրավունքի: Սակայն 8 տարի անց` 2012 թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին է արտահանձնել Սաֆարովին, ով հայրենիք հասնելուն պես ներման է արժանացել Ադրբեջանի նախագահի կեղմից: Նույն օրը Երեւանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ