News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննարկել են համացանցում հեղինակային իրավունքների հարցը: Մեդվեդեւը նշել է, որ «դա չափազանց բարդ հարց է, որը դեռեւս պատասխան չունի»:

Ըստ Մեդվեդեւի` կարելի է հեղինակային իրավունքների տիրոջը թույլատրել սահմանել այդ իրավունքի պաշտպանության սահմանները եւ նախազգուշացում տեղադրել, իսկ եթե համացանցում օբյեկտը որեւէ կերպ որոշակիացված չէ, ապա հնարավոր է դրա ազատ օգտագործումը: 

«Մենք չենք կարող հետեւել, թե ինչ բովանդակությամբ են օգտվողները կիսվում միմյանց հետ, սակայն եթե այդ բովանդակությունը պաշտպանված է, ապա մենք աշխատում ենք առավելագույնս պահպանել հեղինակային իրավունքները», - հայտարարել է Ցուկերբերգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցուկերբերգը ռուս վարչապետին պատմել է, որ Ռուսաստան է եկել ոչ միայն Facebook Hacker Cup մրցույթի համար, որում 2012 թվականին հաղթել էր Ռուսաստանի մասնակիցը, այլեւ նրա, որպեսզի շփվի ռուս ծրագրավորողների հետ: 

Նա նշել է, որ Facebook-ը գլոբալ պալտֆորմ է կառուցում, որի համար զանազան ապրանքներ են անհրաժեշտ: 

Ռուսական կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանում վերջին ժամանակներս սոցիալական ցանցերը շատ տարածված են, այդ թվում նաեւ` Facebook-ը: Հանդիպման ընթացքում  Facebook-ի հիմնադիրը Մեդվեդեւին նվեր է հանձնել` Facebook-ում ռուս վարչապետի էջի հասցեով շապիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ