News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռամիլ Սաֆարովի արարքի հերոսացումը եվրոպական արժեհամակարգում չի տեղավորվում: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

«Այն, ինչ կատարվեց, հակասում է միջազգային բոլոր չափանիշներին», - ընդգծել է դեսպանը: Միաժամանակ դիվանագետը ափսոսանքով է նշել, որ Գերմանիան եւ ԵՄ-ն կատարվածի վերաբերյալ իրենց դիրքորոշմամբ չկենտրոնացան այն հանգամանքին, որ միջազգային նորմերի կոպիտ խախտում կատարվեց, քանի որ «մեզ եւ ԵՄ-ի համար առաջին հերթին կարեւորվում է տարածաշրջանում կայունության պահպանումը»:

«Մենք հասկանում ենք հարցի կարեւորությունը, հասկանում ենք Հայաստանին եւ հայերին, ամեն դեպքում` փորձում ենք հասկանալ, բայց առավել կենտրոնացած ենք այն բանին, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի առանց այն էլ լարված հարաբերությունները վերջնականապես չվատանան: Դա է առկա ձեւակերպումների պատճառը», - նշել է դեսպանը` հավելելով, որ եվրոպական կողմը հույս է հայտնել, որ կողմերն իրենց զուսպ կպահեն եւ տարածաշրջանի իրավիճակը չի սրվի:

«Կարող է տպավորություն ստեղծվել, թե մեզ այդ դեպքը չի հետաքրքրում կամ մակերեսորեն է հետաքրքրում: Դա այդպես չէ: Այդ միջադեպը Գերմանիայում լայն հնչեղություն ստացավ, եւ հավաստիացնում եմ ձեզ, որ Գերմանիայում ոչ ոք չի կարող հասկանալ եւ ընդունել այն», - ընդգծել է դիվանագետը: Միաժամանակ նա կոչ է արել երկու կողմերի միջեւ վստահությունը բացառելու հարց չդնել:  «Սակայն այդ  դեպքը լուրջ վնաս հասցրեց Ադրբեջանի հեղինակությանը, եւ Ադրբեջանի հետագա գործողությունները հարկ է գնահատել հաշվի առնելով այդ իրողությունները», - նշել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ