News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ներկայում  շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ Հայաստան մատակարարվող գազի սակագնի շուրջ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով գազի սակագնի շուրջ Նիկոլ Փաշինյանի հարցին:

Տ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ այլ պետություններին մատակարարվող գազի սակագինը որոշվում է ՌԴ-ի կողմից սահմանվող կանոններով, եւ  քննարկումներն ու բանակցությունները ամեն տարի էլ տեղի են ունենում: Սա նշանակում է, որ շուկայական իրավիճակի փոփոխությունից ելնելով գազի սակագինը կարող է իջնել կամ բարձրանալ:

«Սակագինը բացարձակապես կապված չէ նախագահական ընտրությունների հետ»,- ասաց Տ. Սարգսյանը:   Վարչապետը խոստացավ բանակցություններն ավարտվելուց հետո արդյունքների մասին տեղյակ պահել հանրությանը;

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ