News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Անվադողերը փոխելու համար Թբիլիսի գնալն ավելի ձեռնտու է, քան Երեւանում գնելը, նույնիսկ եթե ստիպված լինես գիշերել Թբիլիսիում: Նման հայտարարություն արեց այսօր՝ հոկտեմբերի 3-ին ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում անվադողերն անհասկանալիորեն այնքան թանկ են, որ այլ պետություն մեկնելն ավելի ձեռնտու է: Սակայն դրանով խնդիրները չեն վերանում: Ըստ Խ. Հարությունյանի՝  եթե անվադողերը փոխած վերադառնում ես Հայաստան, ապա մաքսային ծառայությունները դրոշմանիշ են փակցնում անվադողի վրա:

Պատգամավորը հայտարարեց, որ այս տարօրինակ իրավիճակը վարկաբեկում է տնտեսական քաղաքականությունն ընդհանրապես: Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ հարցը ուսումնասիրվում է, ու նման խնդիր առկա է ոչ միայն անվադողերի հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ