News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միկրոբիոլոգ Սարգիս Մազմանյանը դարձել է Մաք- Արթուրի  հանրահայտ կրթաթոշակի դափնեկիր, որն ամեն տարի շնորհվում է  ԱՄՆ-ում` տարբեր ոլորտներում ձեռքբերումների համար:

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Սարգիս Մազմանյանը   դառնալով 23 դափնեկիրներից մեկը` կստանա 500 հազ. դոլար, որը կարող է ծախսվել ցանկացած նպատակով, գրում է  «mercurynews.com»-ը:

Գիտնականն ասել է, որ կրթաթոշակի մասին իմացել է, երբ  գտնվում էր Հայաստանում, որտեղ հանդես էր գալիս դասախոսություններով: Նա դեռ չի ծրագրել, թե ինչպես է ծախսելու գումարները, սակայն հուսով է  օժանդակել հայ երիտասարդներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում եւ  բարելավել Հայաստանում գիտակրթական հաստատությունների լաբորատոր պայմանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ