News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Վրացական երազանքը» չպետք է դառնա վրացական մղձավանջ Վրաստանում ապրող հայերի համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանում 6,5 տոկոս ադրբեջանցիներ են,  6 տոկոս հայեր, եւ իրականում մշտապես գոյություն ունի վտանգ այնպիսի մարդկանցից, ինչպիսին Վրաստանում Իվանաշվիլին  է, Իտալիայում՝ Բեռլուսկոնին:

«Այս տեսակի մարդիկ ունեն մեկ աստված՝ փողը: Գոյություն ունի վտանգ, եւ ամեն ինչ կախված կլինի էքսցենտրիկ մեկ անձից: Սա նաեւ ցույց է տալիս, որ ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանը անկանխատեսելի է»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝  հայ-վրացական հարաբերությունների մակարդակը պայմանավորված է Ջավախքի կարգավիճակի, այնտեղ տիրող իրավիճակի հետ, մասնավորապես՝  հայկական դպրոցներին, հայոց լեզվին եւ հայկական եկեղեցուն, բայց սա, նրա համոզմամբ, դա փորձություն է վրացական ժողովրդավարության համար, մարտահրավեր է Վրաստանին, ոչ Հայաստանին:

Անդրադառնալով Վրատսանի արտաքին քաղաքականությանը՝ նա նշեց, որ դեռեւս վաղ է կանխատաեսումներ անել: «Ցանկացած երկրում նպատակահարմար չէ, որ օլիգարխը ղեկավարի երկիրը: Բիզնեսը քաղաքականությոան մեջ ավելի շատ կորոսւտների է բերում,քան ձեռքբերումների: Սա նաեւ վերաբերում է հայ քաղաքական գործիչներին, որոնք պառլամենտը վերածել են բիզնես ակումբի»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, Վրաստանում փոփոխություններ տեղի կունենան եւ  անկախ զարգացումներից՝ Սահակաշվիլին կվերահսկվի ընդդիմության կողմից:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ