News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 5-ին Բեռլինում տեղի կունենա «Օսմանյան հույների ցեղասպանությունը» (The Genocide of the Ottoman Greeks) գրքի շնորհանդեսը:

Այն ակադեմիական մակարդակով գրված անգլերեն առաջին համապարփակ աշխատությունն է, որտեղ խոսվում է ոչ միայն հույների, այլեւ Օսմանյան կայսրության այլ քրիստոնյա փոքրամասնությունների ջարդերի մասին:

Գրքի խմբագիրներներն են  գիտնականներ Թեսա Հոֆմաննը (Tessa Hofmann),  Մաթիաս Բյոռնլունդը (Matthias Bjornlund) եւ  Վասիլիոս  Մեխանիցիդիսը (Vasileios Meichanetsidis):

Գիրքը բաղկացած է 512 էջից: Լայնածավալ հատվածը զբաղեցնում է Թեսա Հոֆմաննը: Հեղինակն անդադառնում է նաեւ Հայոց Ցեղասպանության փաստերին՝  համեմատական եզրեր ու ընդհանրություններ անցկացնելով հայերի եւ հույների ցեղասպանությունների միջեւ:

Թեսա Հոֆմաննը NEWS.am-ի թղթակցին փոխանցեց, որ անհրաժեշտություն կա վերոնշյալ գիրքը թարգմանել նաեւ թուրքերեն եւ հունարեն, ինչի համար դեռ հովանավորներ չեն գտնվել: Ամեն դեպքում գրքի մի օրինակ կուղարկվի թուրքական Belge հրատակչության տնօրեն, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուին: Վերջինս էլ կփորձի ճշգրտի, թե Թուրքիայում գիրքը թարգմանելու եւ տպագրելու ինչ հնարավորություններ կան:

Նշենք, որ գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Աթենքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ