News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կողմը, որը ստիպված է պատասխանել արտաքին ագրեսիային, չի կարող սկսել ռազմական գործողությունները այդ ագրեսիայից  ընդամենը մի քան ժամ անց եւ որոշում կայացնել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձագետ Արկադի Գրիգորյանը` մեկնաբանելով Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ տիրող իրավիճակը:

«Իբր ագրեսիային պատասխանող Թուրքիան  չէր կարող երկու ժամ անց ռազմական գործողություններ սկսել: Նրա գործողությունների օպերատիվությունը խոսում է ամիսների պատրաստվածության մասին», - նշել է փորձագետը: Նրա խոսքով, Արեւմուտքը մինչեւ վերջ  հավատարիմ է մնացել առանց արյան  պատերազմի միջոցով նպատակներին հասնելու իր ռազմավարությանը, գործի էին դրվել տարբեր սցենարներ, «Սիրիական հարցը լուծելու» համար ձեռնարկվել են տարբեր փորձեր, սակայն այդ ամենը  հաջողություն չի ունեցել: Այժմ օրակարգում այլ սցենար է հայտնվել, որտեղ ՆԱՏՕ-ն հարցը լուծում  է Թուրքիայի ձեռքերով. ստացվում է Արեւմուտքի համար պատերազմը առանց արյան է ընթանում, գործը արվում է թուրք զինվորների միջոցով:

«Ասադը հայտնվել է երկու ճակատների առաջ` ներքին եւ արտաքին, վերջինը իրենից ներկայացնում է արտաքին ագրեսիայի դասական օրինակ », - նշել է Արկադի Գրիգորյանը` ավելացնելով, որ իրավիճակը ռազմական տեսանկյունից բացառիկ է, քանի որ ներքին արտաքին հակառակորդները համակարգում են գործողությունները: Բացի այդ, առկա է եւս մեկ հանգամանք, առաջին անգամ Կիպրոս մուտք գործելուց հետո, թուրքական բանակը նմանատիպ ագրեսիվ գործողություններ է իրականացնում: «Թուրքիան վաղուց է երազել այդ մասին, եւ ահա նրան հնարավորություն է ընձեռվել Սիրիա ներխուժելու համար: Այսինքն, Արեւմուտքը Թուրքիայի ձեռքերով բորբոքում է հակամարտությունը», -նշել է փորձագետը:

Արկադի Գրիգորյանը ընդգծել է եւս մեկ կարեւոր հանգամանք`ո՞ւմ կաջակցեն սիրիական քրդերը, ովքեր, ըստ փորձագետի, այնուհանդերձ չպետք է մոռանան, որ քրդերի ազատության ամենամեծ վտանգը Թուրքիան է հանդիսանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ